Сообщения

Իմ ուսումնական պլանը

Իմ ավագ դպրոցի ընտրությունը շատ բարդ էր : Բավականին երկար ուսումնասիրեցի շատ ավագ դպրոցներ , և վերջնական տարբերակը եղավ Մխիթար Սեբաստացի անվան կրթահամալիրը : Ինչո՞ւ հենց այս ավագ դպրոցը. ուսումնասիրելով դպրոցի ուսումնական պլանը հասկացա, որ այն տարբերվում է Երևանի մնացած ավագ դպրոցներից: Առաջինը նրանով, որ դպրոցում կա ընտրության շատ հնարավորություն: Տարբեր նախասիրություն ունեցող երեխաներ հեշտությամբ գտնում են իրենց հետաքրքրությունները բավարարող զբաղմունք՚: Դպրոցը  նպաստում է երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացմանը, թույլ տալիս , որ նրանք բազմակողմանի զարգանան: Կրթահամալիրը թույլ է տալիս աշակերտներին 9- րդ դասարանից , արդեն իսկ ընտրել և խորանալ իրենց մասնագիտության մեջ : Դպրոցի առավելություններից այն է , որ նա առաջիններից է Հայաստանում . որ ազգայինը ՝ երգն ու պարը մտց րել է որպես պարտադիր ուսուցման առարկա: Կան նաև բազմաթիվ ակումբներ՝ թատրոն, լուսանկարչություն, դիմահարդարում, անգլախոսների ակումբ և այլն: Ես կարծում եմ , որ այս կրթահամալիրը

Բարև ես...

Изображение
Ես Եվան եմ, եկել եմ 176 դպրոցից: Ուսումս շարունակելու եմ Մխիթար Սեբաստացի անվան կրթահամալիրում: Այսօր իմ առաջին այցն էր այնտեղ:  Դասընթացը այնքան մոտիվացնող էր, որ ես տուն հասնելուն պես սկսեցի առաջադրանքը կատարել: Դպրոցը ինձ դուր եկավ նրանով, որ ուսուցիչները և կազմակերպիչները անում են ամեն ինչ, որ աշակերտները կողմնորոշվեն, թե ինչով են ուզում զբաղվել հետագայում: Սպասումներս շատ մեծ են: Ես ունեմ շատ նախասիրություններ. սիրում եմ զբաղվել լողով, հետաքրքրված եմ երկրաբանությամբ և աշխարհագրությամբ, սիրում եմ ճանապարհորդել: Եղել եմ Արաբական Միացյալ Էմիրություններում,  Մոնտենեգրոյում, Ռուսաստանում, Վրաստանում, Արևմտյան Հայաստանում: Երազում եմ լինել Չինաստանում, ուսումնասիրել չինական մշակույթը, լեզուն, տնտեսությունը, որովհետև կարծում եմ, որ Չինաստանը շատ հետաքրքիր և յուրօրինակ երկիր է: Ուզում եմ այս ուսումնական տարվա ընթացքում շատ սովորել ու նոր գիտելիքներ ձեռք բերել: