Իմ ուսումնական պլանը
Իմ ավագ դպրոցի ընտրությունը շատ բարդ էր : Բավականին երկար ուսումնասիրեցի շատ ավագ դպրոցներ , և վերջնական տարբերակը եղավ Մխիթար Սեբաստացի անվան կրթահամալիրը : Ինչո՞ւ հենց այս ավագ դպրոցը. ուսումնասիրելով դպրոցի ուսումնական պլանը հասկացա, որ այն տարբերվում է Երևանի մնացած ավագ դպրոցներից: Առաջինը նրանով, որ դպրոցում կա ընտրության շատ հնարավորություն: Տարբեր նախասիրություն ունեցող երեխաներ հեշտությամբ գտնում են իրենց հետաքրքրությունները բավարարող զբաղմունք՚: Դպրոցը նպաստում է երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացմանը, թույլ տալիս , որ նրանք բազմակողմանի զարգանան: Կրթահամալիրը թույլ է տալիս աշակերտներին 9- րդ դասարանից , արդեն իսկ ընտրել և խորանալ իրենց մասնագիտության մեջ : Դպրոցի առավելություններից այն է , որ նա առաջիններից է Հայաստանում . որ ազգայինը ՝ երգն ու պարը մտց րել է որպես պարտադիր ուսուցման առարկա: Կան նաև բազմաթիվ ակումբներ՝ թատրոն, լուսանկարչություն, դիմահարդարում, անգլախոսների ակումբ և այլն: Ես կարծում եմ , որ այս կրթահամալիրը