Իմ ուսումնական պլանը

Իմ ավագ դպրոցի ընտրությունը շատ բարդ էր: Բավականին երկար ուսումնասիրեցի շատ ավագ դպրոցներ, և վերջնական տարբերակը եղավ Մխիթար Սեբաստացի անվան կրթահամալիրը:
Ինչո՞ւ հենց այս ավագ դպրոցը. ուսումնասիրելով դպրոցի ուսումնական պլանը հասկացա, որ այն տարբերվում է Երևանի մնացած ավագ դպրոցներից: Առաջինը նրանով, որ դպրոցում կա ընտրության շատ հնարավորություն: Տարբեր նախասիրություն ունեցող երեխաներ հեշտությամբ գտնում են իրենց հետաքրքրությունները բավարարող զբաղմունք՚: Դպրոցը  նպաստում է երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացմանը, թույլ տալիս , որ նրանք բազմակողմանի զարգանան:
Կրթահամալիրը թույլ է տալիս աշակերտներին 9-րդ դասարանից, արդեն իսկ ընտրել և խորանալ իրենց մասնագիտության մեջ:
Դպրոցի առավելություններից այն է, որ նա առաջիններից է Հայաստանում.որ ազգայինը՝ երգն ու պարը մտցրել է որպես պարտադիր ուսուցման առարկա: Կան նաև բազմաթիվ ակումբներ՝ թատրոն, լուսանկարչություն, դիմահարդարում, անգլախոսների ակումբ և այլն:
Ես կարծում եմ, որ այս կրթահամալիրը իմ հետագա ուսուցման համար լավագույն տարբերակն է, հույս ունեմ, որ ես էլ կդառնամ այն լավագույն կադրերից, որը տվել է կրթահամալիրը:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Բարև ես...